ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

«Կյանքին ասենք՝ այո»

«Կյանքին ասենք՝ այո»
10.11.2022 | 07:21

Դեռևս ուսանողական տարիներին, պատահաբար, ծանոթացել էի ավստրիացի հոգեբան, հոգեբույժ Վիկտոր Ֆրանկլի գրվածքներին։ Ֆրանկլը նկարագրել էր ֆաշիստական Գերմանիայի համակենտրոնացման ճամբարում տեղի ունեցած դեպքերը, որի ականատեսն է եղել և անձամբ իր մաշկի վրա է զգացել բոլոր փորձությունները:
Նա մանրամասն ուսումնասիրել էր կատարվող հոգեբանական ազդեցության ոլորտին վերաբերող փորձարկումները։


Ճամբարային իրավիճակն ամբողջությամբ նպատակաուղղված էր ջնջելու մարդկային նույնականության (идентичность) ամենաչնչին նշույլը։
Անցնելով մի քանի փուլ, սկսած ճամբարում գտնվելու առաջին օրվանից, որոնցից մեկն էլ կատարյալ անտարբերությունն էր, քչերին է հաջողվել մնալ Մարդ:
Ֆրանկլը մեջբերում է Դոստոևսկու հայտնի խոսքը, «Մարդ համակերպվում է (հարմարվում է) ամեն ինչի»։ Միանգամից ավելացնում է իր կողմից. «Բայց մեզ մի հարցրեք՝ ինչպե՞ս:
Հոգեբուժությունում վաղուց հայտնի է՝ ինչքան նորմալ է անձը, այնքան անոմալ է նրա ռեակցիան անոմալ իրավիճակներում:


Փախուստ դեպի սեփական ներաշխարհ՝ սա էր ինքզինքը պահելու միակ հնարավոր միջոցը»։
Վերջերս առիթ ունեցա վերընթերցելու և զուգահեռներ անցկացնելու մեր այսօրվա իրավիճակի միջև։ Կարծես Ֆրանկլը նկարագրել է մեր կյանքի այս դրվագը։
Համոզվելու համար, խորհուրդ կտայի ընթերցել գիրքը, որը կոչվում է «Կյանքին ասենք՝ այո»:


Լեոնիդ Աղալովյանի (Leonid Agalovian) ֆեյսբուքյան էջից

Դիտվել է՝ 14510

Մեկնաբանություններ